Չեմ կարողանում կենտրոնանալ, ոչ մի կերպ պարապել չի ստացվում։ Շոգն էլ մի կողմից է վրա տվել։ Ոչ կարողանում եմ քնել, ոչ կարդալ, ոչ երաժշտություն լսել, ոչ էլ ֆիլմ դիտել։ ։((
Կեսօրից հետո պապային հավեսի գցինք, գնացինք օվկիանոս, բայց հենց հասանք, եղանակն ամպամեց։ Մառախուղ էր ու ցուրտ, օվկիանոսն էլ՝ գորշ ու մոխրագույն։
Ես էլ Հոլիվուդի շոգին խաբվելով՝ շոր չվերցրեցի հետս։ Գրքերս էի տարել հետս, որ իբր թարմ օդին մի հարմար տեղ նստեմ, կարդամ, բայց փոխարենը ափին կանգնել ու դողում էի։ Բայց հավես էր։ Մի տարուց ավել է, ինչ օվկիանոս չէի գնացել։
Եկանք տուն, էլի նույն «երգը»։ ։(
Օվկիանոսն ու մառախուղը
No comments:
Post a Comment