Ահավոր հոգնած եմ։ Գիշերն էդպես էլ չքնեցի։ Առավոտյան Վալի ու Մարիամի հետ գնացինք Գրիֆիտ պառկի մոտ քայլելու։ Վալը հազիվ քաշեց տարավ հետը, չէի ուզում, բայց մի կերպ գնացի։ Ահագին քայլեցինք։ Սար բարձրացանք, հետո էդքանն էլ դե արի ու իջի։ Իջանք։ ։ Եկանք տուն։ Մի քանի մանր-մունր գործ արեցի ու մամայի հետ գնացինք խանութ։ Նախատեսածիցս վեց անգամ շատ բան գնեցի ( առանց չափազանցնելու)։ Հենց այնպես գնացի, որ տանը չմնամ ու քնեմ։ Ընդամենը մի կոշիկ էի ուզում, բայց թվում էր՝ չի հանդիպի, էն էլ քրեդիտիս գլխին քար գցեցի։ Ինչևէ։ Մեռնում եմ հոգնածությունից, հուսով եմ՝ գոնե հիմա քունս կտանի ու կքնեմ։
No comments:
Post a Comment