Friday, June 11, 2010

Արձակուրդս սկսվեց...

Երեկ վերջին քննությունս հանձնեցի ու եկա տուն։ Ահավոր գլխացավ սկսվեց, ոչ մի դեղ չօգնեց էդ ցավի անցնելուն։ Էսօր ցերեկվա կողմերը հազիվ անցավ։ Անի հետ պայմանավորվել էիք կինո գնալ, Վալն էլ էր գալու։ Գրեց, որ Մարիամին էլ է ասել։ Գնացինք։ Երբ մտանք ներս, բերաններս բաց մնաց։ Մարդ չկար։ Միշտ հերթ էինք կանգնում տոմս գնելու համար, էսօր մենակ մենք էինք։ Երբ աշխատողը համակարգչի էկրանը թեքեց, որ նստելու տեղն ընտրենք, թվաց ՝բոլոր տեղերը զբաղեցրած են արդեն. ընդամենը մի քառակուսի էր մուգ գույնով նշված։ Էն էլ պարզվեց, որ հակառակն էր. մի հոգի էր եկել ֆիլմը դիտելու։ Զարմանալի էր։
Կինոյից հետո գնացինք աստղադիտարան։ Մարն ու Վալը բարձրացան աստղերին նայելու, ես հրաժարվեցի, Անն էլ իմ հետ մնաց։ Քաղաքն այնքան սիրուն էր վերևից։ Բա օդն ինչքան թարմ էր... Հավես էր...

No comments: