Friday, June 11, 2010

Գիշերը

Երեկ մինչ ես բլոգում գրմրում էի, մեր շենքի մոտ տարօրինակ բաներ էին կատարվում, ռիսկ չէի անում պատուհանին մոտենալ։ Սկզբում շենքը կարգին դղրդաց, հետո աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Լուսամուտ ջարդելու ձայներ էին գալիս, մտացեցի կամ գիժն ա, կամ էլ ախպոր հետևից են եկել... Շուտով ոստիկանությունից եկան ու ավելի աշխուժացավ փողոցը։ Էլի տեղիցս չշարժվեցի։ Մի ահագին ժամանակ անց ամեն ինչ հանդարտվեց։
Առավոտյան դուրս եկա, որ մամայի հեռախոսը տամ իրեն ու ի՞նչ տեսնեմ։ Փաստորեն էդ ընթացքում մեր պատուհանի տակ մեքենա էին վառում, ես էլ էշի ականջում քնած էի։ Ո՛չ հոտն եմ զգացել, ո՛չ էլ կրակի նշույլ տեսել։ Միայն ձայներ էի լսում, բայց մտքովս չանցավ, որ սենց բան կլինի։ Ինչեր ասես, որ չեն անում... Է՜հ...

No comments: