Tuesday, July 6, 2010

Եղանակ

Ցուրտ ա։ ։ Էսօր կանգառում համարյա դողում էի, չնայած որ ժակետով էի։ Հետն էլ հուլիս ամիսն ա։ Հետո տանը նույնիսկ ուզում էի գազը միացնել, էն էլ հիշեցի, որ ամառ ա ու չմիացրի։ ։) Էսպիսի բան դեռ չեմ տեսել։ Ես էլ դարդ էի անում, թե ամռանն եփվելու էի, քանզի լաբորատորիայում ոտքից գլուխ փակ շորեր/կոշիկներ պիտի հագնեինք, բայց ինչպես երևում ա, բախտս բերեց։ Միայն թե օգոստոս-սեպտեմբերին քթներիցս չգա։ ։( Ախր շատ զարմանալի ա, է։ Անցյալ տարի դեռ մայիսին արդեն տոթից խեղդվում էինք...

Լաս Վեգասում էլ ստեղի հակապատկերն էր։ Արևը վերևից էր վառում, ասվալտի տաքությունն էլ՝ ներքևից... Իսկական անապատ էր...

Բայն ինչ ուզում ա լինի, սենց ցրտոտ հաճելի ա...

No comments: