Monday, July 12, 2010

Չեմ ուզում

Երազում հաճախ եմ իրեն տեսնում։ Էլ չեմ ուզում տեսնել։ Էն օրն աչքերս բացեցի ու հավատս չէր գալիս, որ էդ ամեն ինչը երազ էր։ Ամբողջ օրս փչացավ, տրամադրությունս ընկավ, անընդհատ թվում էր, թե իրականություն է։ Ինքս ինձ հա հիշեցնում էի, որ ընդամենը երազ էր, որ ամեն ինչ լավ էր... բայց իրականությունն էլ երազիցս հետ չմնաց։ Իմացա, որ իսկապես նման բան տեղի ունեցել էր...
Ծիծաղս գալիս է, որ հիշում եմ, թե էն ժամանակ ինչքան շատ էի ուզում էդ մարդուն գոնե երազում տեսնել... Հիմա վախենում եմ քնել, որովհետև գիտեմ, որ անպայման տեսնելու եմ... Չեմ ուզում։ ։(

No comments: