Monday, August 16, 2010

Մի տեսակ ուրախ եմ...

Գրելս չի գալիս։ Ճիշտ են ասում, էլի, որ ուրախ ժամանակ գրել չի լինում։ Բլոգս էլ որ կարդում եմ, մենակ տխուր-տրտմությամբ ու հառաչանքներով ա լցված։ Զարմանում եմ, թե ինչն ա ինձ նպաստել էդքան բացասական տրամադրություն ունենալ։ Որ ասեմ հիմա ամեն ինչ հոյակապ ա իմ կյանքում, սուտ կլինի։ Ընդհակառակը, ամեն ինչ կտայի անցյալ ամառը վերապրելու համար... Որ հետ եմ նայում, ինձ չեմ ճանաչում։ Չնայած երեխեքն ասում են՝ չեմ փոխվել։ Ուզում եմ լինել այն, ինչ որ եղել եմ...
Օրերս անց են կենում, չեմ էլ հասկանում, թե ոնց... Մի օր կգրեմ...

No comments: