Sunday, August 22, 2010

Երազ

Երազում մահացած պապիկիս տեսա։ Միրգ էր ուզում գնել։ Հին կոստյում էր հագին։ Ես էլ իր մոտ կանգնած էի։ Նեղացած ասացի. «Դու մեզ չսպասեցիր, որ գանք Ամերիկա, քեզ տեսնենք»։ Լուռ նայեց վրաս ու սկսեց քայլել։
-Պապի, մի՛ գնա, էլ չգնաս, հա՞,- խնդրեցի նրան՝ ձեռքից բռնելով։
Ուշադրություն չդարձրեց, մտասուզված սկսեց քայլել։ Ինչքան ուժ ունեի, թևից քաշում էի, որ կանգ առնի։ Բարձրաձայն լացելով շարունակում էի ճվալ.
-Պապի, մի՛ գնա, կանգնի՛։
Բայց չէր լսում. այդպես թևից կախված քարշ տալով տարավ ինձ...

Ի դեպ, փոքր էի... Երևի մի ինը տարեկան...
Կարոտել եմ։ ։(

No comments: