Tuesday, August 31, 2010

Երեկ առավոտյան աչքերս յոթից բացել էի, քունս չէր տանում։ Վալն էլ էր արթուն։ Մի ժամից թենիսի պիտի գնայինք, բայց հավեսս կորել էր։ Ասացի, որ չեմ ուզում գնալ, սկսեց համոզել, բայց իզուր։ Ընդհանրապես ինձ որ սկսում են համոզել, ավելի եմ իմ ասածին մնում, այսինքն՝ ինադ ընկնում, կամ էլ նադայել եմ լինում ու դիմացինիս ուզածով անում։ Վալը տեսավ՝ բան դուրս չի գալիս, ինքը սկսեց մենակ պատրաստվել։ Քիչ անց մամայի հետ դուրս եկան։ Պիտի մամային տաներ գործի, ինքն էլ բարձրանար Անահիտին վերցնելու։ Հենց գնացին, նստեցի անկողնուս մեջ ու փոշմանեցի, որ չգնացի։ Սիրտս տրաքում ա վերջերս տանը մենակ մնալուց։ Հուսահատ փլվեցի բարձիս։ Մի րոպե անց զանգ եկավ։ Մաման էր.
-Տես՝ քույրդ ինչ ա ասում։
Լսում էի ու պարզ պատկերացնում, թե մաման ոնց էր հեռախոսը պահել ու Վալն էլ քշելով ջղայնացած ասում էր.
-Նարին, Վիրջինիան ու Հայկն էլ չեն գալիս։ Մենք երեքով որպես ի՞նչ ենք գնում։ Արի՛, էլի։
-Գալիս եմ, բայց չեմ հասցնի պատրասվել։
-Ես մամային կիջացնեմ, կգնամ բենզին լցնելու, take your time!

Տաս րոպե անց ճանապարհին էինք, հասանք Մարիամենց տուն, ահագին սպասեցինք, մինչև իջավ։ Անահիտն անսպասելիորեն առանց զանգի արդեն փողոցում սպասում էր մեզ։
-Էրեխեք, մի հատ կոֆե վերցնենք, նոր գնանք,- Վալն էր։
Հասանք Ստարբաքս, պարզվեց՝ էրեխեքը սուրճ չեն ուզում։ Տանը խմել էին։ Վալը ջղայնացավ։ ։D
-Ինձ կլուբնիկ, ես չեմ իջնում,- հայտարարեցի ես, ու Վալը գնաց առնելու։
Անն ու Մարիամն ասացին, որ համով ա կլուբնիկը, հատկապես սոյով։ Մոռացել էի Վալին ասել, որ սոյով վերցնի։ Զանգեցի, հեռախոսը կողքս ծլնգաց։
Գնացինք պառկ։ Շինարարություն էր գնում, մի անթույլատրելի տեղ կանգնեցրինք մեքենան ու շարժվեցինք դեպի թենիսի կորտ, որը դեռ չէին զբաղեցրել։ Ես կորտից դուրս, ստվերի տակ գտնվող մի նստարանի հարմարվեցի ու սկսեցի վայելել ելակի հյութս, էրեխեքն էլ սկսեցին խաղալ։ Անահիտը անընդհատ կանչում էր խաղալու, բայց հրաժարվում էի։ Հավես չունեի։ Տնից փախչելու համար էի գնացել։
Մոտ մի կես ժամ հետո հոգնեցին։ Շատ շոգ էր։ Գնացինք մեքենայի մոտ։ Սպասում էին ժամը տասը դառնար, որ գնային Դաունթաուն՝ առևտրի։ Պիտի շոր-մոր առնեին Գավառի մանկատուն ուղարկելու համար։ Վալն ահագին իր շորերից էր դրել, որ էստեղ «նվիրատրի», բայց Մարիամը համոզեց, որ ուղարկի Հայաստան։ Սկսեցին շորերը նայել։ Հետո չարաբաստիկ պիկնիկից խոսք ընկավ։ Վալի դիքորոշումը հետաքրքիր ա. «Չեմ ուզում գալ, բայց Նարինը որ գա, կգամ»։ Մարիամը նայեց ժպտալով.
-Նարինե, հիմա քեզ համոզելու ժամանակն ա։
Հերթը համոզելուն չհասավ։ Չնայած մի պահ ասաց.
-Բայց օրինակ չէիր ուզի՞ գայիր, ափին նստեինք, զրուցեինք...
-Չէ, արև չեմ սիրում, ծովն էլ ցերեկով չեմ սիրում,- պատասխանեցի։
Հետո ինձ տանն իջեցրին, իրենք գնացին գնումների, որից հետո եկան մեր տուն, նստեցինք, զրուցեցինք, սրճեցինք, որոշեցինք երեկոյան կինո գնալ, հետո որոշումը փոխեցինք ու գնացին էրեխեքը։ Պառկեցի «Բալագոյե»-ն կարդալու, մինչև ուղեղս անջատվեց....

No comments: