Tuesday, October 26, 2010

Մեկ-մեկ նենց անկապ բաների պատճառով եմ ուրախանում, որ ինչքան էլ ինձ ստիպեմ, չեմ կարող դատարկ ուրախությունս սահմանափակել։ Այ օրինակ հիմա, դարդերս թողած նենց ուրախ եմ զգում, սիրտս մի պահ նույնիսկ սկսեց թրթռալ։ Մի շատ չնչին բանի պատճառով. իմ սիրելի մարդկանցից մեկը մի բան էր ուղարկել։ Ինքը երևի չէր էլ մտածել, որ դա ինձ էդքան կուրախացնի, բայց դե հո ուրախացա, հետն էլ երեխու պես...

Իսկ սիրտս վաղուց չէր թրթռացել։ Առաջին անգամ իր թրթռոցով զգացնել տվեց, որ տեղում ա, մի քանի ամիս առաջ։ Հետաքրքիր զգացողություն էր։ Ես հանգիստ նստած էի, ինքը կրծքավանդակիցս դուրս էր գալիս, իրան իզուր կոտորում։ Էհ, գնացի քնելու։

No comments: