Երեկ ժամը իննին պառկեցի քնելու, առավոտյան հինգին արթնացա ու սկսեցի դաս անել։ Համ լավ էր, համ վատ։ Լավ էր, որ շշուկ-մշուկ չկար, ու չէի տանջվում լուսադեմին քնել չկարողանալուց (Հիմա մի քանի ժամ քունը ավելի քան բավարար ա, ծերացել եմ... Տատս Հայաստանում որ առավոտ շուտ արթնանում էր ու սկսում գործ անել, զարմանում էի։ Հիմա ես եմ էդ օրն ընկել)։ Վատն էլ էն ա, որ տենց շուտ եմ վեր կենում, ցերեկն անջատվում եմ ու դառնում անհավես (իբր մի շատ հավեսով մարդ էի, էլի...)։ Էհ, չգիտեմ..
No comments:
Post a Comment