Ուրբաթ օրերն արդեն մի քանի տարի է, ինչ իմ սիրելի օրերն են։ Վալն ու Նանը քոլեջում էդ օրը դաս չունեին, իմ դասերն էլ միշտ քիչ էին լինում, մի խոսքով՝ դարձնում էինք հանգստյան օր ու պարտադիր ուրբաթ կամ կինո էինք գնում, կամ մի տեղ նստում։ Կարևորը՝ հանդիպում էինք։
Արդեն երեք շաբաթ է, ինչ իրենք էլ են համալսարան գալիս, բայց համարյա չենք տեսնում իրար։ Դասացուցակները խիստ տարբեր են։ Միայն ուրբաթ ենք իրար հետ տուն գալիս, էդ ժամանակ ենք տեսնվում։ Թարսի պես էլ էնքան ծանրաբեռված օր ա, որ ոչ մեկիս բերանը չի բացվում մեքենայի մեջ։ Առավոտից մինչև 6:30 դասի ենք, հետն էլ լաբորատորիաներում։ Անցյալ շաբաթ Նանին ասացի՝ ինչքան էլ հոգնած լինենք, ոնց էլ լինի, ինչ էլ լինի, էս ուրբաթ մի տեղ գնանք, հանգիստ նստենք, մի քիչ շփվենք։ Հեչ որ չէ կինո կնայենք։ Համաձայնեց։ Հիմա հոգնած-ծարավ սպասում եմ, որ իրենց դասը պրծնի ու գնանք։ Բայց աչքիս բան դուրս չի գալու... ։(
No comments:
Post a Comment