Saturday, October 16, 2010

"Life as We Know It"

Էսօր սպասում էի Վալն իջնի արջի արձանի մոտ, որ գնանք տուն։ Բոլորով եկան, հայտարարեցին, որ Քլինթոնն ա գալու համալսարան, բոլորը գնալու են... Նոր հասկացա, թե Ռոյսի դիմացն ինչու էր տենց հերթ գոյացել։ Հավես չունեի մնալու։
Մարն ու Հայկն Անահիտի հետ էին։ Վալը ճամփին հա կանգնում էր ու սպասում, որ հասնեն, մի քանի վայրկյան իրար համընթաց քշում էին, հետո էլի հեռանում իրարից...
Նանի հետ գնացինք Ամերիկանա։ Կինոյից առաջ ահագին քայլեցինք, գրախանութ էլ մտանք։ Տասներկուսին նոր վերջացավ ֆիլմը... Նենց լուսավոր գիշեր էր։ Թեթև անձրև էր մաղում։ Աչքերս բաց նայում էի երկնքին ու ուզում, որ ավելի շատ կաթիլներ դիպչեին դեմքիս...

No comments: