Ադանակլասնիկիով մեկը «ընկերության առաջարկ» էր ուղարկել, տեսա անծանոթ մարդ ա, միանգամից մերժեցի ու անկախ ինձնից գրեցի՝ չեմ ճանաչում։ Քիչ անց վստահ գրեց՝ ճանաչում ես, քրոջդ դասընկերն եմ։
Զարմացա, նորից նայեցի նկարին, մի կերպ տեղը բերեցի՝ վա՜յ, դո՞ւ ես, ոնց չճանաչեցի և այլն, ու սկսեցինք խոսել, հարցուփորձ անել։ Իրենք շատ շուտ Մոսկվա էին գնացել, մոտավորապես մի 12-13 տարի կլինի երևի, ինչ էնտեղ են ապրում... Մեր դպրոցը, դասերը հիշեցինք և այլն, զարմացա, որ ահագին բան հիշում էր, արտահայտվեցի... Ասաց.
-Իա՜, ո՞նց չեմ հիշում։ Վերջի օրն էլ եկել էի հրաժեշտ տալու դասարանին, քրոջդ ասի՝ ես Ռուսաստան եմ գնում, էլ դասի չեմ գալու,ուսերը թափ տալով ասեց՝ ի՞նչ անեմ, ավելի լավ, մի դեբիլ էլ կպակասի դասարանից։ Մինչև հիմա ականջիս մեջ են էդ խոսքերը։
Էս որ կարդացի, ես մեռա։ Վալն իրա ռեպերտուարում էր։ Խեղճ տղեն էլ կարգին սովորող էր, տեսնես ինչի ա տենց ասել։ Ինքն էլ չի հիշում։
No comments:
Post a Comment