Ուրբաթ օրը երազ էի տեսել, որտեղ ինքը սև շորերով էր ու իր հակապատկերն էր... Տհաճ զգացողությամբ արթնացա, ու ամբողջ օրը մտքիցս դուրս չէր գալիս։ Լաբի ժամանակ խուսափում էի աչքին երևալուց, բայց դե Էնդին կանչեց ապարատը միացնելու ժամանակ, իսկ նա առիթը բաց չթողեց նկատողություն անելու... Ձեռնոցներ չէի հագել։ Չեմ կարում էլի, հո զոռով չի։ ։(
Լաբից հետո Ջոաննայի, Էնդիի ու Պատրիկի հետ գնացի «Geology»-ի գրադարան։ Ահագին ջրիկացանք։ Մեր արևին պարապում էինք։ Զարմացա, որ Էնդին չինացի ա։ Ավելի շատ ֆիլիպինցու էի նմանեցնում։ Ասում ա՝ մոտս նենց տպավորություն ա, ոնց որ հայ աղջիկներն են ամինաթթուները հայտնաբերել։ Հարցնում եմ՝ ինչի՞… Ասում ա՝ ինչ հայ աղջիկ գիտեմ, ամինաթթվի անուն ունի, ու սկսեց մի երկու հատ թվարկել՝ Սերին, Լուսին… ու Պատրիկն ընդհատեց...
Հինգշաբթի շատ անհավես էի... Էրեխեքը ընթերցասրահում պարապում էին, տարա ձայնագրիչը Վալին տվի ու դուրս եկա։ Մինչ էդ Արմը գրել էր, որ հանդիպենք։ Իջա Ակրմեն։ Անտրամադիր էր։ Նամակ էր ստացել համալսարանից… Էն էլ ինչ նամակ... Ես որ ստանայի ու էդ վիճակում լինեի, տեղնուտեղը սիրտս կկանգներ։ Հարցնում էր՝ ի՞նչ անեմ։ Ահագին խոսեցինք, վերջը համոզեց, որ իր հետ քիմիայի պրոֆեսորի մոտ գնամ։ Ասի՝ մեկ ա չեմ խոսելու, ասեց՝ ոչինչ, դու մենակ կողքս եղի։
Գնացինք օֆիս, փակ էր։ Լիքը էրեխեք էին սպասում դռան մոտ։ Հանկարծ խոսակցություն սկսվեց. բոլորը խիստ դժգոհ էին միջանկյալի արդյունքներից։ Մի հոգի էր ընդամենը բարձր ստացել, ու բոլորն ատելությամբ էին լցվել էդ մարդու հանդեպ, բայց չգիտեին ով ա ու փորձում էին մի կերպ պարզել, թե դա ով կլինի։ Երկար-բարակ վիճելուց հետո, կանգնածներից մեկն ասեց, որ ինքը համոզված ա, որ էդ բարձր ստացողը հենց էդ պահին իրենց հետ կանգնած ա ու վախենում ա ներկայանալ։ Բոլորը լռեցին, մեկ էլ դա եկավ դիմացս կանգնեց ու ուղիղ աչքերիս մեջ նայելով ասեց՝ դո՛ւ ես։ Մի քիչ անհարմար զգացի ու բացատրեցի, որ ես էդ դասը երեք տարի առաջ եմ անցել, իրենց դասարանից չեմ և այլն։ Չհավատաց։ Արմը մեջ ընկավ, հանգստացրեց ու սկսեցին դասախոսին փնովել։ Ով ինչ հասցնում, ասում էր... Արմն էլ ահագին ոգևորված իր կարծիքը հայտնեց, թե՝ պրոֆեսորն ինքն էլ որ իր կազմած միջանկյալը հանձներ, երևի հիսուն տոկոսից ցածր կստանար... Էդ պահին մի սևամորթ եկավ կանգնեց Արմի մոտ, բոլորը պապանձվեցին։ Ես էլ խաբար չէի, որ իրենց դասախոսն ա։ Նայեց-նայեց, բան չասեց։ Այսինքն՝ ասաց, որ ոչ մեկին ընդունել չի կարող, ինչ որ ռադիոակտիվ նյութերի հետ էր գործ արել, չէր կարող մարդկանց մոտ լինել... Սուսիկ-փուսիկ ցրվեցին էրեխեքը։ Արմն էլ աղոթում էր, որ հանկարծ դասախոսը չհիշեր, որ ինքն էր նման բան ասողը...
Հինգշաբթի օրերը չեմ սիրում։ Էդ օրը ճաշ-մաշ եփելը իմ կամ Վալի վրա ա։ Ինչը լավ չի ստացվում, Վալին ասում եմ՝ ասենք թե դու ես սարքել։ Նեղանում ա... ։D
No comments:
Post a Comment