Thursday, November 4, 2010

Բա

Էսօր շուտ արթնացա ու Վալի հետ տանից դուրս եկա ժամը յոթին: Անահիտն էլ էր մեր հետ դասի գալու: Ճամփին Վալը Սանսեթի Ստարբաքսի մոտ կանգնեց, որ սուրճ վերցնի: Արդեն սովորություն ա դարձրել. առանց Ստարբաքսի կյանք չունի: Ես ու Նանը մնացինք մեքենայի մեջ: Դռները փակ էին, քիչ անց զգացի, որ օդը չի հերիքում, Վալն էլ ուշանում էր: Դուռը բացեցի, սիգնալիզացիան միացավ: Խառնվեցինք իրար, բայց ոչինչ անել չկարողացանք: Անցնող-դարձողը թարս-թարս մեքենային էր նայում ու երևի մտածում՝ էս գժերն ովքե՞ր են, մեքենան ձայնը աշխարհ ա գցել, իրենք իրենց համար խելոք նստել են... :)

Նոյեմբերի հետ մենակ էս շոգն էր պակաս, որ եկավ: Լսարանի օդափոխիչն էլ փչացել էր էսօր, մի կերպ գրեցինք, դուրս եկանք: Մի տեսակ չեմ կարողանում հավատալ, որ մի չորս շաբաթ միջանկյալ չեմ ունենալու:

No comments: