Sunday, November 7, 2010

Առավոտվանից ամեն ինչ թարս սկսվեց։ Գլխումս ամեն ինչ խառնվեց իրար։ Լավ ա, գոնե Քեշիշյանի դասին մի քիչ ցրվեցի, ահագին ծիծաղեցրեց։ Դասից հետո գնացինք Լուվալ, սրճեցինք, հետո Նանին ես ու Վալն իր դասարան ճամփեցինք ու գնացինք գրադարան։ Վալը լեկցիա էր լսում, ես էլ հանգիստ ինձ համար նստած էի։ Փորձում էի կարդալ, բայց կատարվածը ուղեղիցս դուրս չէր գալիս, չէի կարողանում կենտրոնանալ... Հանկարծ սիրտս սկսեց ծակել, շունչս կտրվել, տեղումս քարացա։ Վալը խառվեց իրար, բայց ինչ կարող էր անել։ Հանգստացրի մի կերպ՝ լավ եմ, լավ եմ, բան չկա... Բայց առաջին անգամ էի էդ աստիճանի վատանում, կարծեցի՝ վերջս իսկականից եկել ա։ Հետո ինքը review-ի էր, չհամաձայնվեց մենակ թողնել, ստիպված վեր կացա ու գնացի իր հետ։ Էրեխեքն էլ էին էնտեղ։ Հեռախոսս եթե անընդհատ չդզզար, կմեռնեի ձանձրույթից։
Ժամը յոթին վերջացրին, ես Նանի հետ պիտի գայի էլի, ճամփին հասանք Վալին, խցանման մեջ լռվել էր, մեկ էլ որ չտեսա իրան մի կերպ խցկեց մյուս գիծ ու գնաց, սիրտս տեղից դուրս թռավ։
Պայմանավորվել էինք, որ Նանենց տան մոտ սպասի, որ Նանը մեկ էլ էդքան չքշի- իջնի մեր թաղերը, հետո մենակ հետ գնա գիշերով... Երբ հասանք Նանենց փողոց, Վալն արդեն էնտեղ էր։ Նստեցի մեքենան, արցունքոտ աչքերով հարցրեց.
-Նար, բա որ քեզ ինֆարկտ խփի, ես ի՞նչ եմ անելու։
Ժպտացի։
-Էհ, էլ կոֆե չխմես, ֆսյո՛,- շարունակեց։
-Կոֆեից չի, քշի, ի՞նչ ենք կանգնել։
-Է՜հ, գոնե սրանից հետո իմ հետ կիսվի, հա՞, ոչ մի բան ներս մի գցի, արդեն վախում եմ...
-Ներս չեմ գցում, արխային, համ էլ ինձնից տենց հեշտ չեք պրծնի,- փորձեցի ծիծաղեցնել։
-Էհ, խոսում ես, էլի..

No comments: