Wednesday, December 8, 2010

1. Հինգ բան, որ տեսնում ես առանց սեղանի մոտից վեր կենալու:
դեսկթոփ, Վալի լափթոփը, լուսամփոփ, մի կույտ գրքեր, Վալի ստացած նվերները...

2. Ու՞մ կուզենայիր հենց հիմա տեսնել:
Քունս տանում ա, կոնկրետ էս պահին ոչ մեկին տեսնելու ցանկություն չունեմ։

3. Ի՞նչ կա հագիդ:
պիժամա

4. Ինչո՞վ ես զբաղվում ընդհանրապես:
անբանությամբ

5. Մինչև հիմա ամենամեծ նվաճումդ
ծնվելս ։(

6. Վերջին անգամ ու՞մ ես գրկել
չեմ ասի ։)

7. Ի՞նչ հոբի ունես:
եսիմ

8. Էս անտերը լրացնելուց առաջ ի՞նչ ես կերել:
տապակած սմբուկ

9. Ստացածդ վերջին սմս-ը գրի ստեղ:
"5-in pti helnem, vor tenas helats chem, dzen ktas... Lav mexk em, 5:15"
Վալն էր գրել գիշերվա կեսին մյուս սենյակից ։)

10. Նույնիսկ երբ ինտերնետը քչություն ա անում, ո՞ր սայթերն ես անպայման մտնում:
չի անում, բայց ֆեյսբուք ու ստեղ

11. Վերջին գնածդ բանը
Սուրճ։ Վալի քունը տանում էր գրադարանում, մի քանի հատ ստարբաքս առա ու գնացի իր մոտ։

12. Ի՞նչ ես լսում հիմա:
Բասկովի երգերից մեկն ա մաման միացրել, դա...

13. Ինչի՞ մասին ես մտածում քնելուց առաջ:
Հազար ու մի բանի մասին։ Միշտ մտածում եմ՝ շուտ վեր կենամ ու պլանավորում եմ, թե ինչ եմ անելու տանից դուրս գալուց առաջ, բայց ոչ մի անգամ չեմ անում...

14. Վերջին գնածդ դիսկը ո՞րն ա:
Մելուայից հետո դիսկ չեմ գնել

15. Ի՞նչ ես կարդում հիմա:
Ագաթա Քրիստի

16. Եթե կարողանայիր որևէ երաժշտական գործիք նվագել, ո՞րը կընտրեիր:
Կիթառ ու ջութակ:

17. Ընդհանուր առմամբ քեզ ո՞նց ես զգում:
հոգնած

18. Ի՞նչ կուզենայիր հենց հիմա որևէ մեկին ասել:
Ես քեզ շա՜տ եմ սիրում։ ։)

No comments: