Saturday, January 15, 2011

Next Entry Դասերը, մենք ու... էֆթանազիայի կողմնակից Ջաքը

Արդեն երկու շաբաթ դասի ենք գնացել, բայց ոնց որ երկու օր առաջ սկսեցինք դասերը։ Չեմ հասկանում, թե օրերը ոնց են թռնում։ Ընդմիջումներս վատնում եմ համալսարանում հյուսիսից հարավ, հարավից հյուսիս գնալ-գալով։ Հիմնականում ժամը հինգից շուտ չեմ վերջացնում։ Սիրահարվել եմ երկրաբանության մասնաշենքի գրադարանին։ Եթե Յանգի դիմացի նստարաններն ազատ չեն լինում, կամ շատ արևոտ ա լինում օրը, բարձրանում եմ գրադարան։ Արդեն Ակրմեն էլ շատ չեմ գնում, չնայած չորեքշաբթի օրը Արմի հետ պայմանավորվել էինք հանդիպել։ Վալն ու Նանն էլ եկան, հետո Նորոն էլ միացավ։ Հավես էր։
Երեկոյան գրադարանում չենք մնում։ ։Վալը հիմանակնում հավես չի ունենում, ես էլ մենակ չեմ ուզում մնալ, բայց ուրբաթ օրը Նորոյի հետ մնացինք, գոնե էլի գործս առաջ գնաց։
Չգիտեմ, մի տեսակ հոգնած եմ, բայց չգիտեմ ինչից...
Որ հիշում եմ էս տարի ավարտում եմ, մի տեսակ չեմ ուզում։ ։(
Մեկ էլ ինձ թվում ա՝ ես արդեն գժվում եմ։
Ինչևէ։ Էսօր բժիշկ Մահի՝ Ջաք Գևորգյանի հետ Հայ Ուսանողների Միությունը հանդիպում էր կազմակերպել, գնացել էինք։ Րաֆֆի Հովհաննիսյանն էր վարում զրույցը։ Հիմնականում ինչ youtube-ում եղած հարցազրույցներում խոսում ա, էդ էր ասում Գևորգյանը, հետո էլ ուսանողների հարցրերին պատասխանեց։ Ընդհանուր առմամբ ձանձրալի էր երեկոն, բայց դե անցավ գնաց։ Հետո թե հավես ունենամ, կգրեմ իրա ու հանդիպման մասին։ Հիմա մի տեսակ անհավես եմ։ ։(
Էս էլ ինքը։

No comments: