Thursday, February 10, 2011

Թարմ դիակ

Պիժամոն հագել, հոգնած նստած եմ։ Ուղիղ երեսուներկու ժամ է, ինչ արթուն եմ։ Հաբած վիճակ է։
Մաման դասի է։ Վալը՝ միջանկյալի։ Սպասում եմ՝ պապան գա, հաց- մաց դնեմ ու գնամ անջատվելու։
Պապան մտնում է ներս, մի թեթև հարցուփորձ և այլն, մեկ էլ զանգ է գալիս։ Վեցնում եմ լսափողը. մամայի հին կոլեգաներից է։ Երեխան վաղը թեստ ունի, ահագին խնդիրներ կան լուծելու, մի երկու ժամով ուզում է գալ երեխայի հետ, որ մաման օգնի, լուծեն։ Ասում եմ՝ տանը չի, դասը ուշ է վերջացնում։ Վայ-վույ է անում ու հանկարծ հարցնում. «Ձեր երկու քույրերից ո՞ր մեկն էր պարապում»։ Ասում եմ՝ քույրս, բայց ինքն էլ տանը չի։ Էլի վայ-վույ է անում ու ասում՝ դե լավ։
Ինքս ինձ ջղայնանում եմ, որ թեստի նախորդ օրն են հիշել, որ երեխան թեստ ունի, հետն էլ երեկոյան։ Պապան իմանում է ու հարցնում.
-Բա ինչի՞ դու չպարապեցիր։ Ասեիր՝ թող գա, մի ժամ ա էլի, կօգնեիր, կգնար։
-Հավես չունեմ։ Համ էլ ես չեմ պարապում։
-Ինչի՞։ Ցածր դասարանի երեխա ա էլի, դրա մեջ ի՞նչ բարդ բան կա։
-Վաղը թեստից հետո թող զանգեր, երևի կօգնեի,- հեգնում եմ։
-Էն մարդուն հիմա ա օգնություն պետք։ Դու պատկերացնո՞ւմ ես իրա վիճակը։ Որ օգնեիր, չէր լինի՞։
-Չէ։ Թող հաջորդ թեստին պարապի, լավ կլինի։
Ու իսկականից... ինչի՞ պիտի նստեմ նրանց մասին մտածեմ։ Ինձ հերթը որ հասնում է, ամեն ինչ չորանում է։ Ու հարցը սրանում չի։ Հարցը նրանում է, որ ես հազիվ եմ աչքերս բաց պահում։
-Պապ, ձուկ եմ ժարիտ արել, հաց դնե՞մ, ուտես...
-Էհ...

No comments: