Monday, February 14, 2011

Մեկ ու կես ամիս առաջ համալսարանից ճղված չեք էի ստացել, էսօր վերջապես որոշեցի տանել բանկ, տեղս նեղ էր։ :D Բանկի փակվելուն քսան րոպե էր մնում, Վալին համոզեցի, դուրս եկանք տանից։ Ճանապարհին ամեն ինչ թարս ընթացավ. ընդամենը երեք րոպե էր մնում, երբ մտա բանկ։ Շտապ մոտեցա առաջին իսկ պատուհանին, աշխատողը հայ էր։ Թուղթ տվեց լրացնելու, հասա ամիս-ամսաթվին, ու ուղեղս մթագնեց։ Ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, թե ինչ օր է, չդիմացա ու հարցրի.
-Չէիք ասի՞՝ այսօր ամսի քանիսն է։
Լայն ժպտալով էդ կինը թե՝ փետրվարի տասնչորսն է...
Ստացականը վերցրի ու դուրս եկա։ Կարևորը՝ չեքս ընդունեցին ու տուն հասնելուն պես Յաննիի համերգի տոմսերը գնեցի։ Պապայի ծնունդին կասեմ, որ գնալու ենք։

Երեկ Հախվերդյանի համերգին էինք, լավն էր... Մի քիչ անպատրաստ էին, ձայնն էլ տեղ-տեղ կտրվում էր, բայց ընդհանուր առմամբ հաճելի երեկո էր։ Նրա համերգին ներկա գտնվելը երազանքներիցս մեկն էր։ Հիշում եմ, որ Մեսչյանի համերգից դուրս եկանք անցյալ տարի, Նարեկին ասացի՝ երանի Հախվերդյանն էլ գար, ասեց՝ դժվար թե... բայց եկավ։ Կարելի է ասել՝ երազանքս իրականացավ։ ։)
Հիմա էլի Մեսչյան եմ ուզում լսել...

No comments: