Sunday, February 27, 2011

Կտրված

Եկել եմ ասեմ, որ օրերս էլի անցնում են, բան չեմ հասկանում։ Ընդամենը երեք շաբաթ է մնացել քառորդի ավարտին, իսկ արձակուրդի մասին մտածել անգամ չեմ ուզում, որովհետև մեր կազմած պլաններն էլի ձախողվեցին։ Չնայած լավ էլ գիտեի, որ էդպես է լինելու, դրա համար Նորոյի ու Վալի ուրախ զրույցներին մի տեսակ թերահավատորեն էի նայում։
Հիմա մի տեսակ աշխարհից կտրված վիճակում եմ։ Ոչինչ անել չեմ ուզում։ Այսինքն ուզում եմ, բայց չեմ անում։ Օրինակ՝ գրադարանում ժամերով նստում եմ ու պատուհանից դուրս նայում (հա, պարտադիր պատուհանի մոտ պիտի նստեմ, ուրիշ տեղ սիրտս չի ուզում, մի տեսակ անհարմար եմ զգում), կամ եթե մյուս գրադարան եմ գնում, ուր պատուհանի մոտ նստարաններ չկան (դրա համար արդեն հազվադեպ եմ գնում, որովհետև սիրտս ճաքում է), էլի մի ձևով շեղվում եմ, սկսում կողքերս կամ առաստաղին նայել կամ աչքերս փակել ու մտածել... Փառք Աստծո հիմա լուրջ մտածելու բան չունեմ, որ ասենք հոգիս տակնուվրա անի. ամեն ինչ անցյալում է...
Այ, քառորդի սկզբում ահավոր վատ վիճակում էի։ Որոշ բաներ ինձ հանգիստ չէին տալիս, ու սիրտս կտոր-կտոր էր լինում, անընդհատ մտատանջության մեջ էի։ Դասի գնալիս քարացած նստում էի, տուն գալիս՝ արցունքներիս ազատություն տալիս։ Ու ինչքան Վալը փորձում էր համոզել, որ սխալ եմ, ընդունել չէի կարողանում։ Անահիտի հետ հրաժարվում էի տուն գնալ, որովհետև անընդհատ մտքերով էի ընկնում, սիրուն չէր լինի։ Մի օր հազիվ համոզեց Վալը, կինո ("No Strings Attached") գնացինք երեխեքով։ Ամերիկանայում քայլում էինք, ես էլի կարծես նրանց հետ չէի։ Արևիկը հարց էր տալիս, հազիվ էի ուշքի գալիս, հարցը կրկնել տալիս և այդպես շարունակ։ Ջ. Գևորգյանի ելույթին էլ էի մի պահ մտքերիս հետ առանձնացել ու հանկարծ ուշքի գալով՝ Արփինեին հարցրի՝ կողքի մարդն ո՞վ ա։ Զարմացած պատասխանեց հարցիս. հայացքն ասում էր՝ ինչի դու ստե՞ղ չէիր, որ էդ մարդը ներկայացավ։ Իսպաներեինի բանավորից առաջ Հովոյի ու Էլենի հետ երեկոյան Քըրքաֆում հանդիպեցինք, որ պարապենք, ես էլի չկայի։ Հովոն էլ էր հոգնած մի տեսակ, մենակ Էլենն էր խոսում, էլ չէի դիմանում, խնդրեցի հաջորդ օրը հանդիպել ու ոտքի ելանք։
-Ինչ-որ շատ խոսաց սա, հը՞,- չդիմացավ հայրենակիցս։
-Հա, իսկականից։ Ի դեպ վաղը չեմ գալու, թեքստ կանեմ, կասեմ՝ կներես։ Մեկ ա մենակ ինքն ա խոսում։
-Ես էլ... Գործի եմ։ Համ էլ իմ գլխի ճարը կտեսնեմ։
-Ի՞նչ եք խոսում,- ընդհատեց Էլենը։
-Նրան ասում էի, որ համարյա պատրաստ ենք, միայն թե կարելի է քերականությունը կրկնել, որ սխալ չխոսենք,- տակից դուրս եկավ Հովոն։
-Ճիշտ է, իսկ ինչ լեզվո՞վ էիք խոսում....
Ու սկսվեց հարցերի տարափը, իսկ ես շուրջս էի նայում։ Մանեն անկյունում նստած ֆիզիոլոգիա էր պարապում, հաջորդ օրը միջանկյալ ունեինք, իսկ ես իսպաներենի հետևից էի ընկել...Մյուս անկյունում Վալն էր նստած, ինձ էր սպասում, ձեռքի հետ էլ դաս անում։ Ողջ Քըրքաֆը իսպաներեն էր խոսում... Դանդա՜ղ, հասկացվո՜ղ իսպաներեն... Բանավորների քննաշրջանն էր սկսվել, պատրաստվում էին...
Ու հիմա չգիտեմ՝ ինչու էի ինքս ինձ էդքան տանջում, բայց կյանքը կանգ էր առել շուրջս...
Արժե՞ր։
Իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Էլի չգիտեմ...

Վաղն էլ Տյոմի հարսանիքն է։ Էդպես կտրված կգնամ, կնստեմ ու կգամ տուն։

No comments: