Saturday, July 9, 2011

Այսպես էլ ապրում ենք

Վերջերս տարօրինակ զգացողություններ /ցանկություններ եմ ունենում, հատկապես երբ հոգնած եմ լինում։ Օրինակ, ընդամենը մի քանի շաբաթ առաջ ուզում էի հայտնվել ինչ-որ կարնավալին ամբոխի մեջ, ուր ոչ ոք ինձ չէր ճանաչի, ասենք՝ Բրազիլիայում կամ Կոլումբիայում, ու էդ ամբոխի հունով գնալ... գնալ մինչև չգիտեմ ուր։
Հետո էդ անցավ, ու  հարբելու ցանկություն առաջացավ։ Մի տեսակ ուզում էի գինու շիշը բացել ու բաժակները հերթով դատարկել, մինչև ինքնատիրապետումս կկորցնեի։ Հետաքրքիրն այն է, որ կյանքիս մեջ մի կում գինի հազիվ խմած լինեմ ու հեչ չեմ պատկերացնում, որ ես երբևիցե  ի վիճակի կլինեմ հարբել։ Թվում է՝ երազ էր, բայց դե չէ… Լրիվ աննորմալ եմ դարձել։
Հիմա էլ մի տեսակ գրելու ցանկություն է առաջ եկել։ Գրիչով… Բայց հենց տետրս բացում եմ, հիշում եմ՝ որ գործեր ունեմ, ահագին հոդվածներ են կուտակվել կարդալու, բայց  իմ սելը տեղից չի շարժվում։ Գրիչը դնում եմ մի կողմ, մտածում՝ կարդամ, պրծնեմ, նոր.... բայց արդյունքում ո՛չ դա եմ անում, ո՛չ էլ մյուսը, ու ներսից մի բան ինձ հանգիստ չի թողնում։
Գնամ քնեմ, էհ։

No comments: