Monday, July 18, 2011

Զգույշ եղեք, մարդիկ…

Բարձր երաժշտությունն ականջներիս՝ ավտոբուսից իջնում եմ։ Միակ ուշք ու միտքս շուտ տուն հասնելն ու անտեր միջանկյալիս պատրաստվել է։ Առանց կողքերս նայելու, երաժշտության մեջ կորած՝ հասնում եմ խաչմերուկ ու անհանգիստ սպասում, թե երբ պիտի լույսը կանաչի, որ անցնեմ փողոցը։ Ձախից մի երկու քայլ էն կողմ մի կին է կանգնած։ Ի տարբերություն ինձ, շատ հանգիստ է երևում, կարծես էդ տժժացող արևն իր վրա հեչ չի ազդում։ Լույսը փոխվում է, միանգամից ոտքս մայթից իջեցնում եմ, մի քանի քայլ անում ու ինչ որ բան է դիպչում ոտքերիս, հազիվ եմ ինձ պահում, որ չընկնեմ։ Շրջվում եմ, տեսնեմ էդ կինը փռված է ոտքերիս տակ։ Աջ թեքվող կարմիր մեքենան էլ հազիվ արգելակում է։ Նայում եմ վարորդին, հետո ընկած կնոջը... Ականջակալներս հանում եմ ու ուզում օգնել, բայց փորձում է ինքնուրույն կանգնել։ Հարցնում եմ՝ լա՞վ է, գլխի շարժումով հասկացնում է, որ հա ու մի կերպ ոտքի կանգնելով՝ վարորդին ասում՝ ուշադիր եղի՛ր, ուշադիր... Մի երկու վայրկյան նայում եմ ու ականջակալներս խոթելով ականջներիս մեջ՝ շարունակում ճամփաս։ Ուրիշը լիներ, էդ վարորդի հերը կանիծեր, բայց ամենքն իր ճամփով են գնում…
Ահավոր է, երբ աջ թեքվելիս վարոդը վիզը ձախ ծռած՝ ղեկը միանգամից աջ է պտտում, հետո ինքն էլ զարմանում, թե ինչ եղավ...

No comments: