Sunday, July 24, 2011

Սթրեսային վիճակ

Սթրեսային վիճակ է մոտս։ Մի շաբաթ է մնում էս սեսիայի ավարտին, բայց էնքան բան կա անելու, որ ուզում եմ աչքերս փակել ու չբացել։

UD դաս էր պետք դիպլոմ ստանալու համար, գնացի-եկա մասնագիտական դաս վերցրի, որը խոստանում էր հեշտ ու հետաքրքիր լինել։ Հեշտը՝ հեշտ է, հետաքրքիրն էլ՝ չեմ բողոքում, բայց էնքան scientific paper-ներ են տալիս կարդալու, որ հոգիս դուրս է գալիս։ Ողջ հուլիսս անցավ էդ աշխատանքները կարդալով։Աչքներիս թոզ փչեցին, թե՝ գիրք պետք չի, էս չի, էն չի, ու բերեցին էդ paper-ները ջաններիս կապեցին։ Առաջվա դասերին եթե շաբաթական մի հատ էին հանձնարարում ու ես նվնվում էի, կարդալ չէի ուզում, ուղղակի աչքիս տակով անց էի կացնում ու վերջ, էս դասին շաբաթը 6-8 հատ են տալիս ու պահանջում նույնիսկ գրել դրանց մասին։

Անցյալ շաբաթ ֆրանսերենից միդթերմ ունեի, մենակ դրանով էի տարվել, ասի՝ հերն էլ անիծած, ու դրանք չկարդացի։ Կարդայի էլ, բան չէի հիշելու, որովհետև ուշք ու միտքս ֆրանսերենն էր։ Փեյփըրներս էլ կուտակվեցին։ Էս ուիկենդին 13 հատ պիտի հասցնեի կարդալ իբր, բայց ուրբաթ օրը եգիպտահայ դասընկերոջս հետ մի քիչ ֆրանսերեն պարապելուց հետո եկա տուն ու քնեցի։ Էնքան էի հոգնել շաբաթվա ընթացքում, որ լեզուս կախ էր ընկել։ Արթնացա միայն շաբաթ առավոտյան։ Մինչև որոշակի գործեր արանքից հանեցի, շաբաթ օրն էլ անցավ, ոչինչ չկարդացի, իսկ էսօր (կիրակի) ամբողջ օրը կարդում էի ու քիչ առաջ 6-րդը վերջացրեցի։ Հեչ չեմ ուզում հաջորդին անցնել։ Այսինքն՝ արանքում պապան էնքան համոզեց, որ գնանք հեռախոսս փոխենք (իրենք են իմ փոխարեն անհարմար զգում չաշխատող հեռախոսիս համար), որ մի քանի ժամ խանութում էինք, ու որոշ պրոբլեմների պատճառով ջղայնացա ու անհեռախոս եկանք տուն։ Մնաց մյուս շաբաթ... Հիմա էլ համոզում է, որ մի հատ Lexus վերցնենք, թե ինչի՞ս է պետք, չգիտեմ։ (Խոստացել եմ, որ մինչ ամառվա վերջ քշել սովորելու եմ, բայց էշի ականջում քնած եմ։

Էհ, չգիտեմ։ Էկա կյանքս պատմելու, որ մի քիչ ցրվեմ։ Վաղը երեքշաբթի օրվան պիտի պատրաստվեմ։ Սիրտս կանգնում է, որ հիշում եմ, բայց ինչ լինում է, թող լինի։

Երեքշաբթի «Ամելի» ֆիլմը պիտի նայենք, բայց դասի չեմ գնալու։ Ժամանակ է հարկավոր, որ տանը նստեմ նայեմ, արանքից հանեմ. դրա մասին էլ գրավոր պիտի գրվի։

Չորեքշաբթի ֆրանսերենի բանավորն է։

Հինգշաբթի կենսաբի քննությունն է, անհամբեր սպասում եմ՝ երբ պիտի պրծնեմ։

Ուրբաթ օրն էլ ֆրանսերենինն է։

Մի խոսքով՝ ուրբաթ Վալերիային ու սիրելի դասընկերոջս հրաժեշտ կտամ ու որոշ ժամանակով, հուսով եմ, սիրելիներիս հետ կհեռանամ քաղաքից։

No comments: