Չկա ավելի անտանելի վիճակ, երբ ուզում ես քնել, բայց ոչ մի կերպ չես կարողանում։ ։((
Ահավոր
հոգնած եմ, աչքերս դուրս են գալիս, ուղեղս մտածել չի ուզում, բայց քնել
չեմ կարում ու չեմ կարում։ Վերջ։ Էսքանից հետո որ հիշում եմ վաղը թեստ
ունեմ ու լիքը կարդալու զիբիլ, ու որ առավոտյան սկայպ պիտի միացնեմ, սիրտս
արձակուրդ ա ուզում վերցնել։
Էլի դժգոհո՞ւմ եմ։
Ախր չքնելը հեչ, ինձ մնար՝ սաղ կյանքս արթուն կանցկացնեի, բայց գոնե անտանելի թուլություն չզգայի։
Նույնիսկ
գիրք չեմ կարողանում կարդալ… Մի տոննա գիրք ա հավաքվել տանը. եթե UCLA-ի
գրադարանից հայերեն գիրք եք ուզում ու չկա, ուրեմն մեր տանն ա կամ էլ Վալի
մեքենայի մեջ։ Վալն արդեն բողոքում ա, թե՝ երբ ես վերադարձնելու։ Սիրտս չի
տանում առանց կարդալու հետ տանել։ Բայց դե, ևս երկու շաբաթ, և ես կզրկվեմ
այդ գրքերը աներեսորեն էդքան պահելու և ընդհանրապես համալսարանից գիրք
վերցնելու իրավունքից։ Ցավալի ա։
Գնամ շարունակեմ քնելու անիմաստ փորձերս։
Հ.Գ. Կարևորը՝ երջանիկ եմ զգում։ Ո՞վ կպատկերացներ։
Հինգշաբթի Սևադայի հետ եկեղեցի ենք գնալու. տեսնենք ինչ դուրս կգա։
No comments:
Post a Comment