Ամառն ինչ շուտ անցավ, չզգացի՝ ոնց։ Ահագին թեթև ու անուշ ամառ էր։ Զգալի
փոփոխություններ տեղի ունեցան կյանքումս, որոնց շնորհիվ հիմա ներքուստ շատ
խաղաղ եմ, ու ամեն ինչ կարծես կամաց-կամաց իր տեղն է ընկնում։
Աշուն... չեմ սիրում, բայց հուսով եմ՝ նույնքան հանգիստ և առանց սթրեսի ու ավելորդությունների կանցնի…
Էս շաբաթ… հալումաշ եղա։ Քոլեջ, համալսարան, էլի քոլեջ, գրադարան, տուն, դաս, վրաս թթված GRE, անքնություն…
Այսօր…
առավոտ շուտ Նանի հետ գնացինք քայլելու Գրիֆիթ պառկում, հետո իրենց տուն՝
սրճելու, հետո Նանն ինձ տարավ համալսարան, ու էներգիայով լեցուն նստեցի
վերջին լեկցիային։ Նախավերջին։ Վերջինին չեմ գնալու. Վալը կձայնագրի իմ
փոխարեն։ Էս շաբաթ մեկ մամային էի խնդրում, որ դասիս նստի, մեկ՝ Վալին…
Վերջապես…
պապային կարողացանք համոզել, որ ինքն էլ դասի գնա ու էդ .... լեզուն
սովորի։ Մտածում էի՝ առաջին դասին կգնա, հիասթափված կգա ու կասի՝ էլ չեմ
գնում։ Ստացվեց ճիշտ հակառակը։ Այսօր գործից տուն եկավ ու ճաշելուց հետո
անմիջապես անցավ դասերին։ Երբ որոշ բառերի արտասանությունն էր հարցնում,
Վալն ասեց. «Լավ էլի, պա, դիմացը շաբաթ-կիրակի ա, ո՞վ ա հետևիցդ ընկել, որ
էս օրով դաս ես անում»։ Պապան խեթ-խեթ նայեց. ես ուշքից գնացի։
Ու…
Էլի… խճճված եմ մասնագիտության հարցում։ Կանգնած եմ խաչմերուկում, չգիտեմ որ կողմ գնալ։ Դժվար է...
No comments:
Post a Comment