Սպասել ո՜նց չեմ սիրում։ Բա սպասեցնել ինչքան չեմ սիրում։ Ցավոք միշտ
սպասողը ես եմ. ուր գնամ, ինչքան ուշ տնից դուրս գամ, էլի սպասողի դերում
եմ հայտնվում։ ։( (Բացառություններ եղել են, որոնք հաճելիորեն զարմացրել են ինձ)։
Մարդիկ ինչ շատ են սիրում ուշանալ։
Մինչ սպասեցնողս հասնի, մի քանի բառ խզմզեմ։ Բայց սկի գրելս էլ չի գալիս։
Քոլեջի
սրճարանում եմ, ամեն աղմուկ, ամեն ծիծաղ ու ժեստ ինձ ստիպում է UCLA-ն
ավելի շատ կարոտել… Էս քոլեջի դասատուները մարդուն դնում են հիմարի տեղ. մի
բանը մի տաս անգամ ասում են (առանց չափազանցնելու)։ Չնայած էդքանից հետո
էլի հարց տվողներ են լինում, ու ես ձանձրույթից ուշադրությունս շեղում եմ
դասից ու անընդհատ նկատողություն ստանում։ Մտքերով սավառնում եմ եսիմ որտեղ
նոււյն բանը տասնմեկերորդ անգամ լսելու փոխարեն ու մեկ էլ հոպ՝ գլխիս
վերևը կանգնած է դասախոսը ու գոռում է՝ your brain is 5 miles away, come
to class!
Ինչևէ։
Վերջերս շատ զբաղված եմ։ Նախօրոք անելիքներս որ
պատկերացնում եմ, թվում է, թե ոչինչ չեմ հասցնելու, բայց լավ էլ հասցնում
եմ, դեռ մի բան էլ ժամանակ է մնում անելու այն, ինչ հեչ կարևոր չի։ Երեկ
նույնիսկ Վալն նկատեց ու ասեց՝ էս ինչ ես իմացել սենց։
Ոչ մի նոր բան չեմ իմացել։
Սպասեցնողս եկավ։ Գնամ տեսնեմ ինչ եմ անում։
Մի
նկար էլ դնեմ ու նոր գնամ։ Մի երկու օր առաջ էրեխեքով օվկիանոս էինք
գնացել երեկոյան։ Ալարում էի կանգնածս տեղից շարժվել, բայց ուզում էի էնպես
նկարել, որ համ լուսինն երևար, համ օվկիանոսի ափը։ Մի խոսքով՝ արդյունքը
սա էր։
Սիրում եմ գիշերային օվկիանոսը։
Ափսոս քամի չկար։
Ու ընդհանրապես էս երկու օրը տոթից մեռնում ենք։
No comments:
Post a Comment