Էսօր քայլելու էի գնացել մերոնց հետ, հասանք աստղադիտարան… Հաճելի իրիկուն էր…
Քիչ
անց լիմուզինով ինչ-որ նորապսակներ եկան։ Լոկ իրենք էին ու լուսանկարիչը…
Փեսան քառասունն անց տղամարդ էր՝ տեղ-տեղ ճերմակած մազերով, հարսն էլ մի
քսան-քսանհինգ տարեկան կլիներ։ Այնքան երջանիկ էին, շուրջը չէին նկատում,
ոնց որ երկնքում սավառնելիս լինեին… Մարդ նայում էր, հավեսը գալիս էր…
Միայն
մի բան չհասկացա. ինչո՞ւ էին էդ ժամին եկել, եթե նկարվելու էին եկել։ Արևն
արդեն մայր էր մտել…Տեսնես՝ էֆեկտը ո՞րն էր։ Թե՞ եկել էին աստղերին
նայելու։ Միգուցե աստղ էին հայտնաբերել ու հարսի անունով էին կնքելու։ Ո՞վ
գիտի…
No comments:
Post a Comment