Մարդիկ իրենց ծանոթներին կյանքի օրոք չեն հիշում, հենց մեռնում է, ասում
են՝ վայ, ամոթ ա, գոնե թաղմանը գնանք։ Ի՞նչն ա ամոթ։ Ամոթ չէ՞ր
կենդանության օրոք նրանց մոռանալը։ Չեմ հասկանում։ Բայց որ հանկարծ ես
մեռնեմ, չէի ուզի, որ լիքը մարդ (մանավանդ նրանք, որ ձևի համար կամ ամոթից
ելնելով են գալու) գար ու ինձ էդ դիրքում տեսներ։ Նույնիսկ շնորհակալ
կլինեմ նրանց, եթե չգան։ Չգիտեմ՝ ինչի սկսեցի մտածել սրա մասին, բայց քանի
մտքովս անցավ, ասի՝ գրեմ, կարող է հետո չհասցնեմ։
Հա, մեկ էլ չէի
ուզենա դիակիս դեմքը «զարդարեին»։ Հարևանուհուս տատի դեմքն էնպես էին
քսել-պռտել, որ ամբողջ կյանքի ընթացքում էդ կինն էդքան զիբիլ երեսին լցրած
չկար երևի։ Դիակին սիրունացնելս ո՞րն ա։ ։/
No comments:
Post a Comment