Էսօր ջղայնացել էի ու տեղս չէի գտնում… մի քանի պատճառով։ Արդյունքում
գիրք-տետր փակեցի՝ որոշելով առավոտ շուտ արթնանալ ու հանգիստ պարապել, բայց
քունս չի տանում, ու Աստված գիտի, թե առավոտյան արդյոք կկարողանա՞մ
արթնանալ, թե ոչ։
Վերջերս, չգիտեմ ինչու, շատերն են սկսել
հետաքրքրվել, թե ես ինչ եմ անում ու ինչ եմ անելու։ Բանն այն է, որ ինձ
տեսնելիս մտքներով անգամ չի անցնում հարցնել այդ մասին, զանգում մամային են
հարցնում, կամ Վալին։ Ու դա ինձ նյարդայնացնում է։ Աշխատում եմ, չեմ
աշխատում, քանի ժամ եմ աշխատում, ինչի եմ էդտեղ աշխատում և այլն։ Ավելի շատ
նյարդայնացնում են ոչ թե նրանց հարցերը, այլ մամայի համբերատար ու անկեղծ
պատասխանները։ Էնպիսի տպավորություն է, կարծես անկետա են լրացնում։ ։/
Ու էս ամենը նպաստում է մարդկանցից ավելի հեռու մնալու ցանկությանս։ Չգիտեմ կոնկրետ ումից եմ փախչում կամ ինչու, բայց փախչում եմ…
No comments:
Post a Comment