Tuesday, November 29, 2011

Մարդիկ վախենում են իրենց երջանկության մասին բարձրաձայնել, իսկ այ հոգսերի մասին ինչքան ասես ականջիդ կնստեն, կասեն, կլացեն, կբողոքեն։  Նույնիսկ եթե մի փոքր ուրախ պահ էլ ապրեն, չեն կիսի հետդ, որ դու էլ ուրախանաս։ Կսպասեն, կանցնի, վատ վիճակում կլինեն, հետո նոր կհիշեն քեզ ու կասեն՝ հա էսպիսի բան էր եղել, ուրախացել էի, բայց էդ հեչ։ Երևի մտածում են՝ աչք կկպնի։ Թե էդ աչքի կպնելն ով ա հորինել։
Կամ էլ երևի… ուֆ, ինչևէ, էհ։ Գնամ դաս անեմ։ Կարևորը՝ ինքը էդպիսին չի։ Էս էլ ինձ մխիթարանք։

No comments: