Վաթսունին մոտ մարդ ա։ Ձեռքին գիրք կա, իբր կարդում ա։
-Կարդացե՞լ ես,- հարցնում ա՝ շրջվելով դեպի ինձ։
Նայում
եմ վերնագրին ու ասում.«Չէ, բայց պիտի կարդամ... մի օր»,- ուղղակի էդ
պահին հիշում եմ, որ դպրոցում անգլերենի ուսուցչուհիս էր խորհուրդ տվել
կարդալ։ Մի խեթ հայացք ա գցում վրաս ու ասում.«Լսի, ես քո դաստիարակությամբ
պիտի զբաղվեմ, գիտե՞ս. պարզվում ա՝ դու ոչ մի բան չես կարդացել»։
Ուզում եմ ասել.«Մի քիչ շուտ չի՞ եզրակացություն անելու համար»,- բայց ձայն չեմ հանում։ Ու ինքն էլ ա զարմանում, որ ձայն չեմ հանում։
No comments:
Post a Comment