Tuesday, April 3, 2012

Վերջերս մի զզվելի վիրուս ա տարածվել էս կողմերում։ Գործի տեղիս ժողովուրդը հերթով սկսեցին հիվանդանալ ու բացակայել, ու իմ վերջին երկու շաբաթները սրան-նրան փոխարինելով անցան։ Լրիվ պլաններս անկատար մնացին, քանզի հոգնած գնում էի տուն ու ինչ-որ բան անելս չէր գալիս։ Արթուրն ամեն անգամ հանցնում էր՝ էս դու հլը չես հիվանդացե՞լ, Դեյվն էլ թե՝ ինչ ուժեղ իմունիտետ ունես, դիմադրել ա, որ դիմադրում ա, բոլորս հիվանդացանք, դու չէ… Ասում էի՝ ես վերջում… Ու էդպես էլ եղավ։ Արձակուրդս սկսվեց, իմունիտետս էլ արձակուրդ վերցրեց՝ տեղի տալով վիրուսին։ Ու էդպես, տրամադրություն, աշխատասիրություն, եսիմ-էլ-ինչ-ություն, լրիվ արձակուրդի են անցել՝ իմ կամքից անկախ… Դե արի ու արձակուրդդ վայելի…

No comments: