Դեյվի հետ կիթառ էինք նվագում….. խոսքի մեջ իմացել էր, որ կիթառիս դասն ինձ
հանգիստ չի տալիս, մի օր տեսնեմ՝ մեր հերթական հանդիպմանը կիթառը շալակած
եկավ, բա թե՝ բերել եմ, որ քեզ օգնեմ, միասին կնվագենք, կվարժվես…
Ուրախությունից չգիտեի ինչ անել ու էդպես սկսեցինք պարապել, չնայած՝ հաճախ
մեր պարապմունքն ուղղակի զրուցելով ա անցնում, կիթառներն էլ շատ են
ձանձրանում, բայց դե ի՞նչ արած… ։)
Վերջին «պարապմունքի» ժամանակ նրան
հանգիստ չէին տալիս իր մոտ պարապող մասնավոր ուսանողները։ Հազիվ համաձայնեց
մեկի հետ պարապել, էն էլ էնքան էինք տարվել զրույցով, որ ժամը ժամից անցել
էր, չէինք նկատել, ահագին ուշացավ։ ։Ճ Ու էդ օրը մի միտք ծագեց նրա մոտ,
թե՝ բեր աշակերտներիցս մի քանիսին քո մոտ ուղարկեմ, դու պարապի… Միանգամից
հրաժարվեցի... Ոչ սովոր եմ մասնավոր պարապելուն, ոչ էլ ազատ ժամանակ ունեմ…
Բան չասեց, բայց հաջորդ օրը նորից նույն թեման բացվեց, բա թե՝
-Խնդրում
եմ, գոնե մեկի հետ արձակուրդի ընթացքում պարապիր, մինչև դասերն սկսվեն։
Չես ուզի, չես շարունակի, իսկ եթե ուզես, միասին կշարունակենք կրթել էդ
աղջկան։ Ինքը շատ ա ուզում սովորել, բայց բացարձակ բան չգիտի…
Մի
խոսքով, գլխիս գալիքը չգիտեի, համաձայնեցի… Ինչպես հետո պարզվեց, էդ աղջիկն
ուժեղ վթար ա ունեցել մի քանի ամիս առաջ, լրիվ ջարդուխուրդ ա եղել,
հիշողություն բան վարի ա գնացել… Ինչ հիշում ա, լրիվ կիսատ-պռատ…
Բացատրածներս տվյալ պահին հասկանում ա, ուրախ-ուրախ վարժությունները
լուծում, հաջորդ օրը ոչ մի կերպ չի հիշում, թե ոնց լուծի նախորդ օրվա
սովորածը… Բայց վերին աստիճանի համառ աղջիկ ա։ Դե արձակուրդի սկզբին որ
թույլ էի, խնդրեցի, որ մի քիչ ուշ սկսեինք պարապունքը, գոնե մի քիչ
լավանայի, չէ ու չէ… ինքը հենց էդ օրն էր ուզում սկսել, ուրեմն պիտի
սկսեր։
Ու տենց արդեն մի շաբաթ ա՝ ամեն օր մոտ 4 ժամ պարապում եմ,
արանքում էլ ահագին խոսում ա, չեմ կարում ասեմ՝ աղջիկ ջան, բավական է,
վերջը՝ լրիվ օրս կորում ա… Արդյունքում հաջորդ օրը նորից նույն բանն եմ
բացատրում, ու էդպես տեղում դոփում ենք, թե իրա օգուտը ո՞րն ա, չեմ
հասկանում ու դրանից շատ վատ եմ զգում… ։(
Էսօր մի տեսակ եղա, որ
հասարակ բանը չկարողացավ էլի հիշել ու անժպիտ/անհավես, սկսեցի նորից
բացատրել…Մնաց-մնաց, ասեց՝ ինչ մեղկ ես, երեք օր է բացատրում ես, չեմ
հասկանում։
Քիչ էր մնում ասեի՝ ես ինչի՞ եմ մեղք, հերդ ա մեղք, որ էդ
փողերը քամուն ա տալիս, բայց բան չասեցի... սուսուփուս բացատրեցի,
հասկացավ, աշխարհն իրանն էր էդ պահին, բայց վաղը էլի կգա՝ լրիվ մոռացած ու
աչքերը չռած կնայի, թե տեսնես էդ ինչ նոր վարժություն ա…
Մեղկս ինչ որ
տեղ գալիս ա իրոք, բայց ինքը ընենց տրամադրված ա գալիս պարապունքներին,
ընենց հույս ունի, որ ամեն ինչ լավ ա լինելու, որ չգիտեմ ինչ անել…
No comments:
Post a Comment