Saturday, May 26, 2012

Երեկ գիշերվա կեսին աշխատակիցներիցս մեկը զանգեց։ Քնած-քնած մի կերպ հեռախոսը դրի ականջիս, ուրախացավ, որ պատասխանեցի զանգին ու միանգամից անցավ ասելիքին.
-Վաղը պարապելու եմ Ս-ի հետ, եթե հանկարծ ինձ հետ մի բան պատահի կամ անհետանամ, խնդրում եմ ասա բոլորին, որ վերջին մարդը,  որին հանդիպել եմ, Ս-ն ա եղել։
Չգիտեի՝լուրջ ընդունե՞լ, թե՞ չէ։
-Էդ աղջիկը քեզ ի՞նչ պիտի անի,- զարմացա։
-Չգիտեմ։ Ես շատ եմ վախենում նրանից։ Խոստացիր, որ չես մոռանա։
-Չեմ մոռանա։
-Խոստանո՞ւմ ես։
-Հա։ Խոստանում եմ,- ծիծաղս եկավ։
Էդ տղեն մի օր  վախից կգժվի։

Հուսով եմ՝ ոչ մի բան չի լինի։ ։)

No comments: