Հիշում եմ՝ դպրոցական տարին նոր էր ավարտվել։ Առավոտյան աչքերս բացեցի,
սովորության համաձայն տեղիցս վեր կենալ չուզեցի։ Շատ թե քիչ անց ուժեղ
կրակոցի ձայն լսվեց։ Կրակոցներ շատ էի լսել, որսորդներ շատ կային գյուղում
ու ամեն օր որսի էին գնում, ուրիշ բանուգործ չունեին, բայց էս մեկը
տարօրինակ էր… էնքան տարօրինակ, որ ստիպեց վեր կենալ տեղիցս ու մամային
հարցնել՝ ինքը լսե՞լ էր, թե չէ… Չէր լսել… Կես ժամ անց մի մարդ եկավ
շնչակտուր ու ասեց, որ ինչ-որ զինվոր ա ինքնասպան եղել, հասնեն օգնության…
Մամային
ասում էի՝ ախր ես լսեցի, ախր լսեցի... ու թվում էր, որ գլխի ընկած լինեի,
թե էդ ինչ կրակոց էր, փրկված էր լինելու… Ինչ միամիտ էի…
Հրացանը դրել էր դնչի տակ ու… լսել էի կրակոցի ձայնը…
Թե ինչի՞ հիշեցի, չգիտեմ…
No comments:
Post a Comment