Monday, June 25, 2012

Ընկեր կոյոտս

Արդեն ահագին ժամանակ է, ինչ ես ու Նանը երեկոյան գնում ենք Գրիֆիտ կոչվող զբոսայգին՝ ուղղակի քայլելու։ Եթե շատ հեռուներն ենք բարձրանում, հաճախ հանդիպում ենք մի կոյոտի, որն ինձ տեսնելուն պես՝ չգիտի թե ուր փախչի, կարծես թե գիշատիչը ես եմ։ ։Ճ Առաջին անգամ որ դիմացներս հայտնվեց, Նանը վախեցավ, ես էլ անկախ ինձնից սկսեցի վազել դրա ետևից։ Խեղճը լեղաճաք եղավ ու կորավ թփուտներում։ Հիմա որ մեզ տեսնում է, խելոք-խելոք ճամփան թեքում ու հակառակ ուղղությամբ է գնում։ ։) Չգիտեմ ինչի, բայց մի տեսակ ուրախանում եմ, որ հիշում եմ։ ։Ճ

No comments: