Նայել-նկարելն ինձ համար մանկուց մեծ պրոբլեմ ա եղել։ Միշտ նախընտրել եմ երևակայական բաներ նկարել, քան թե նայել-նկարել, հատկապես՝ մարդկանց, քանզի ինչ էլ անում էի, նման չէին լինում իրենց իրական պատկերին։
Վերջերս նկարչության դաս վերցրեցի, ու ձեռքս ահագին վարժվեց։ Քանի որ կուժ ու կուլա շատ էի նկարել (դեռ դպրոցից), որոշեցի էս անգամ մանեկենուհուն նկարել, որը դարձավ աչքիս փուշը։ Նայում-նայում էի դեմքին ու ռիսկ չէի անում սկսել։ Մի ժամ նստելուց ու կողքիններիս նկարելուն նայելուց հետո՝ անցա գործի ու կես ժամում ստացա էս պատկերը։
Ուրեմն ներքևում դրածս նկարում նկարածս դեռ կիսատ է, ավելի ճիշտ, դեռ քթի ու վզի կոնտրաստի վրա պիտի աշխատեի։ Հա՛, մեկ էլ ստվերի շրթունքները պիտի ուղղեի։ ։Ճ Ստվերը հենց մանեկենուհու ստվերը պիտի լիներ, բայց քանի որ ամեն անգամ լույսի տեղը խաղտվում էր, ստվերը տարբեր կերպարանք էր ստանում, ես էլ որոշեցի ամեն անգամ փոխելու փոխարեն լրիվ ուրիշ ստվեր նկարել՝ տղամարդու ստվեր… Նկարի անունն էլ սկզբում «Կռնատ աղջիկ» էի դրել, բայց հիմա մտածում եմ՝ «Տղամարդը ստվերում» ավելի է սազում։
Նկարածս մոտս չի, դրա համար էս անավարտն եմ դնում էստեղ։ Եթե հետո հիշեմ, վերցնեմ ուսուցչուհուս մոտից, նորից կնկարեմ ու կտեղադրեմ, բայց ես իմ ասածին չեմ հավատում։ Տեսնենք։ ։)
No comments:
Post a Comment