Երեկ հայերենի դասախոսի հետ հանդիպեցինք զբոսայգում, շատ հետաքրքիր անցավ։
Ահագին դրական լիցքեր ստացա ու ամբողջ օրը մտածում էի հանդիպման մասին
մանրամասն գրելու մասին։ Վալը Անահիտի հետ պիտի գնար սրճարան՝ դաս անելու,
ես էլ լապթոփս վերցրի ու միացա նրանց, բայց խոսքով ընկանք ու ոչ մի բան էլ
չգրեցի։ Հիմա էլ հավես չունեմ գրելու, մի տեսակ մտքերս ցաքուցրիվ են եղել։
Ամենաուրախալին
էն էր, որ որոշեցինք գրքեր կարդալ ու ամեն ամսվա վերջին հինգշաբթի օրը
հավաքվել ու քննարկել։ Մի խոսքով՝ «Գրական հինգշաբթիներ» ենք ունենալու։
Գրքերը պարտադիր հայերեն լեզվով պիտի լինեն, ինչպես նաև քննարկումները։
Տեսնենք՝ ինչ դուրս կգա։ ։)
Վերջապես որոշել էի էս երկուշաբթի
օրվանից լուրջ պարապել, նույնիսկ ուրբաթ օրը վեր կացա, համալսարան գնացի՝
գրքերն առնելու, էն էլ կորած-մոլորված ուսանողս
հայտնվեց հանկածակի
զանգեց ու խնդրեց, որ պարապունքները վերսկսենք։ Գարնանը նորմալ տեմպով
պարապում էինք, հետո միանգամից սկսեց չգալ։ Իր բոլոր գրքերը մեր տանն էր
թողել, նույնիսկ ավել գումար էր նախօրոք տվել, ինչքան զանգում էի, որ
վերադարձնեմ, ֆբ-ով էլ էի գրում, ոչ մի արձագանք չկար։ Պարզվում է՝ գնացել
էր տուն՝ Աֆրիկա, նոր է վերադարձել ու ուզում է շարունակել պարապունքները։
Պայմանավորվեցինք գրադարանում հանդիպել, բայց տանից դուրս գալու հավես
չունեմ, մինչև գրադարան հասնեմ ոտքով՝ շոգից սիրտս կկանգնի։ Առավոտյան
կասեմ՝ ուղիղ մեր տուն գա։ Մամային արդեն խնդրեցի, որ մի քանի ժամ
հեռուստացույց չմիացնի, որ «գործիս չխփի»։ ։ՃՃ
Քունս էլ չի տանում, որ քնեմ։
Է՛հ։
No comments:
Post a Comment