Sunday, August 19, 2012

Հանցագործություն է էս արևի տակ ման գալը։ Ինչքան ուզում եմ սևանալ, փոխարենը կարմրում եմ։ Դարձել եմ կարմիր բողկ։ ։(

Մի քանի օր առաջ ոմն հայ պարոնից իմեյլ ստացա, թե՝ գտել ենք անձնագիրդ, Գլենդելի հանրային գրադարանում է։ Զանգիր գրադարան, պայմանավորվիր ու գնա ստացիր այն։ Մնացի պլշած։ Իմ անձնագիրն ի՞նչ գործ ունի Գլենդելում։ Համ էլ ես չեմ կորցրել այն։
Անմիջապես վրա հասա պայուսակիս, տակնուվրա արեցի։ Իրոք որ անձնագիրս չքացել էր։
Մնում էր միայն  էս շոգ-կրակին քայլել դեպի կանգառ, նստել ավտոբուս ու ուղիղ Գլենդել, ինչի արդյունքում էլ հիմա գլխացավից մեռնում եմ։ Ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ո՞նց կամ որտե՞ղ է անձնագիրս ընկել, որ չեմ նկատել։ Համենայնդեպս, շատ շնորհակալ եմ էդ մարդուն, որ գտավ ու տեղեկացրեց ինձ։ Պատկերացնում եմ իմ վիճակը, երբ հյուպատոսարանի դռներն ընկնեի՝ նոր անձնագիր հանելու։

Էս էլ ինձ դաս, որ փաստաթղթերս հետս ման չտամ։ ։Ճ

No comments: