Էսօր չորս ժամից ավել Ստարբաքսում նստած էի, մաթեմ էի պարապում ուսանողիս
հետ։ Ժամը իննին հազիվ վերջացրինք։ Փետացել էի։ Կոմպիս լարը հավաքելիս
մտածում էի՝ ինչ լավ ա, էս ա դուրս կգամ ու տաք օդը վրա կտա, հազիվ գոնե մի
անգամ հաճելի կթվա…
Էն էլ ի՞նչ տաք, դուրս եկա ու էդպես սառած էլ քայլեցի տուն։ Վերջապես շոգն անցավ, հովերն եկան…
Սիրտս
թեյ է ուզում, ալարում եմ վեր կենամ սարքեմ։ Համ էլ մեջս մի տեսակ
զգացողություն կա, թե հենց խմեմ, շոգելու եմ, խաշվեմ… Աչքիս լավ չեմ սառել։
։ճ
No comments:
Post a Comment