Tuesday, October 30, 2012

Էսօր մի թուղթ պիտի լրացնեի, էն էլ մոտս միայն կարմիր գրիչ էր, վերցրի ու կարմիրով էլ լրացրեցի։ Կողքիս կինը հանկարծ աչքը գցեց թղթիս ու պանիկայի մեջ ընկավ, թե.«Պատռիր ու դեն նետիր թուղթդ. կարմիրով երբեք անունդ չգրես»։
-Ի՞նչ տարբերություն,- հարցրի։
-Լավ բան չի։ Շատ վատ բան է։  Շուտ կմեռնես։
-Ես չեմ հավատում նման բաների,-ժպտացի։
-Մենք Կորեայում միայն մեռածների անուններն ենք կարմիր գույնով գրում։
Առաջին անգամ էի լսում։

No comments: