Sunday, November 18, 2012

Մի քիչ առաջ ուզում էի դպրոցական ժամանակ նկարածս նկարներից դնեմ, հետո հիշեցի, որ նկարչության ուսուցչուհիս ինչ-որ ամսագրում հարցազրույց էր տվել, ու մեր դասարանից մի քանի հոգու նկարածները, այդ թվում և իմ, տպել էին էդ ամսագրում։ Փորձեցի գնտել, բայց չկարողացա։ Ամսագրի անունը չեմ հիշում… Փոխարենը ուսուցչուհուս ինտերնետային էջը գտա ու զարմացա, թե մինչև հիմա ոնց չէր մտքովս անցել, որ փնտրեի։ Առաջին անգամ էի տեսնում իր նկարածներն ու շատ հավանեցի։ Չէի պատկերացնում, որ ջրաներկով կարելի է էդպես նկարել։ Չգիտեմ ինչու՝ իմ մեջ ջրաներկը որպես երեխաների խաղալու համար նախատեսված ներկ էր տպավորվել։ Նույնն էլ կարծում էի գունավոր մատիտների մասին, բայց դրանց մասին կարծիքս վերջերս փոխեցի… Հետաքրքիր ա։ ։)

No comments: