2012թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
-Հոլիվուդի նշանին հասնելը. հավես էր էրեխեքի հետ խոսելով առավոտ կանուխ հաղթահարել էդ բարձրունքը
-
Անիի ու Կարինեի ծննդյան օրը։ Իրենց իսկ տեսնելն արդեն մեծ ուրախություն
էր, վաղուց չէինք տեսնվել։ Մամայիս ուսանողական տարիների ընկերուհու
աղջիկներն են, որոնց հետ էստեղ եմ ծանոթացել։ Հայաստանում միշտ լսել էի
իրենց մասին, բայց առիթ չէր եղել հանդիպելու։ Իրենք շուտ էին եկել ԱՄՆ։
-Հունվարի
վերջերին համալսարան այցելելս ու վերջապես դիպլոմս վերցնելը։ Դրանից մի
քանի ամիս առաջ իմեյլ էին ուղարկել, որ պատրաստ է, բայց ալարում էի գնալ։
Էրեխեքին հանդիպեցի. հետաքրքիր օր էր։
-Հայկազի ծննդյան օրը. վերջին տաս տարվա մեջ առաջին անգամ պարեցի (էլ հնարավոր չէր «չէ» ասել)։
-Լիլիթի ծննդյան օրը. վերջապես Նինայի, Ռուզանի ու Տիգրանուհու հետ ծանոթացա։
-
Ձմեռվա կեսին օվկիանոսի ափին խարույկ վառելը, երբ չորս կողմը լուռ ու
դատարկ էր։ Միայն մեր խելքին էր փչել էդ ցուրտ գիշերին օվկիանոսի ափին
նստել։
-Նկարչության դասերս
-Սանտա Անիտայի
կիրճ գնալն ու Արփինեի հետ հանդիպումը, որից հետո գնացինք օվկիանոս։ Նոր
հասկացա, որ դրանից հետո էլ Արփիին չեմ տեսել, բայց ոնց որ երեկ լիներ էս
հանդիպումը։
-Ըրվայն՝ Գոհարենց տուն գնալն ու էնտեղ մնալը
-Հունիսին հնդկական ռեստորանում հավաքվելը
- Վալի ավարտականը, որից հետո էրեխեքով գնացինք սրճարան, իսկ երեկոյան ընտանիքով գնացինք Վալի ընտրած տեղը՝ նշելու
-Հովոյին հայերենի դասի առաջին օրը համալսարան ուղեկցելը
- Մայիս-հունիս ամիսներին համարյա ամեն օր երեկոյան Անահիտի հետ Գրիֆիտ պառկում զբոսնելը
-Շրջիկ թատրոնի Շեքսպիրյան ներկայացմանը գնալը
Հուլիսից հետո էդքան սիրած պահեր չեմ ունեցել։ Օգոստոսս հիվանդանոցում է անցել կամ տատիկի մասին մտածելով ու աղոթելով։
Աշունս
էլ շատ զբաղված անցավ։ Գործս հետաքրքիր էր, աշակերտներս՝ նույնպես։ Ճիշտ
է, երբեմն շատ էի ներվայնանում ու մի կերպ ինձ զսպում, բայց չեմ դժգոհում։
2012թ. սիրածս գրքերը
Ֆ. Դոստոևսկի – “Notes from Underground”
2012թ. սիրածս ֆիլմերը
Առանձնապես
ոչ մի ֆիլմ չի տպավորվել, էս պահին չեմ էլ հիշում՝ ինչ եմ տեսել։ Կնշեմ
“Lost” սերիալը, որի մասին շատ էի լսել ու վերջապես դիտեցի՝ շատ կլանված,
հատկապես սկզբի երկու սեզոնը։
2012թ. սիրածս համերգները
-Ազնավուրի համերգն ու սիրիահայերին նվիրված բարեգործական համերգից որոշ հատվածներ
2012թ. սիրածս երգերը/կատարողները
Առիթ ունեցա Element Band-ին լսել, դուրս եկան։
2012թ. սիրածս հեռուստահաղորդումները
Սիրած չէի ասի, բայց «Դեպի կինո»-ն եմ նայում։ Հետաքրքիր է, թե ով կհաղթի։
Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2012թ.
Եղբորս հայերեն սովորելու ուղարկելով
Ինչի՞ համար եմ ինձ ներում
Որոշ բաներ ականջի հետև գցելու ու մատների արանքով նայելու համար
Ո՞րն է 2011 և 2012թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2011-ի դեկտեմբերին հավեսով էի, իսկ էս դեկտեմբերին՝ շատ անհավես
Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Հա, էն աստիճանի, որ նույնիսկ հոգնեցի։ ։)
2013-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Ուսումս շարունակելը
Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Մեքենա քշել եմ սովորելու (էս անցյալ տարվանից ա մնացել, աչքիս էս տարի էլ ա մնալու, ուֆ)
Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2012-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
-Նոր բան չի, բայց պիտի առաջնահերթ փորձեմ սա անել, էստեղ չեմ գրում, թե ինչ
- կտավի վրա փորձել դիմանկար նկարել ու պապայի ասած պատկերը
- ուզում եմ առնվազն մի հիսուն գիրք կարդալ
Մեկ
էլ կուզենայի ամեն օր օրվա կատարվածի մասին գրել, բայց դե չեմ կարծում, որ
կստացվի, մանավանդ որ արդեն 2 շաբաթ է անցել, իսկ ես հատուկենտ գրառումներ
եմ արել, որ իսկի առօրյային չեն էլ վերաբերում։
Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Full time գործ փնտրել/գտնելը
Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Ժամանակը ցույց կտա
Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
-Վատատեսորեն տրամադրվել
No comments:
Post a Comment