1. Հինգ բան, որ տեսնում ես առանց սեղանի մոտից վեր կենալու:
Սենյակում հիմա մութ է, աչքերս էլ՝ էս էկրանի լույսին սովոր, գլուխս որ շրջում եմ, ոչ մի բան չեմ տեսնում բացի պրինտերի ու Հովոյի համակարգչի վրա նշմարվող լույսերից։ Փոխարենը նոր ժամացույցի ձայնն է սղոցում ականջներս։ Քույրս է նվիրել Ծննդյան տոների առթիվ, բայց արդեն խիստ կասկածում եմ, որ այն տեղ կգտնի էս սենյակի պատերից մեկին, քանզի շատ ուժեղ է զգացնել տալիս իր առկայությունը։
2. Ու՞մ կուզենայիր հենց հիմա տեսնել:
Մի քիչ երկար մտածեցի, բայց էդպես էլ ոչ մեկին չհիշեցի, որ կուզենայի տեսնել։ Ավելի շուտ կուզենայի ծանոթանալ մեկի հետ, որի մասին վերջերս շատ եմ լսում ու կարդում (անունը չեմ ուզում նշել)։
Երևի վերջին երկու տարիների ընթացքում էս հարցը եթե տային, առանց վարանելու անմիջապես կպատասխանեի, թե ում, կամ երևի թե չէի բարձրաձայնի, բայց հաստատ մեկը կար, որ կուզենայի տեսնել։ Հիմա չկա էդ ցանկությունը ու… ոչ մի ու։
3. Ինչո՞վ ես զբաղվում ընդհանրապես:
Եթե tutoring-ը չհաշվեմ, ապա նկարչությամբ։ Պիտի ինձ տրամադրեմ ու էս արձակուրդի ընթացքում մի բան նկարեմ, թե չէ ոչ մի բան չեմ անում, հետո էլ, երբ ժամանակ չեմ ունենում, երանի եմ տալիս ազատ օրերիս ու փոշմանում, որ չեմ արել։

Երեկվա մեր հյուրերից մեկին։
5. Ի՞նչ հոբի ունես:
Նկարել
Նկարել
6. Էս անտերը լրացնելուց առաջ ի՞նչ ես կերել:
Անանասով սալաթ։ Ճիշտն ասած՝ առաջին անգամ էի փորձում. շատ համեղ էր։

7. Ստացածդ վերջին սմս-ը գրի ստեղ:
Էս դու արթո՞ւն ես։
Էս դու արթո՞ւն ես։
8. Վերջին գնածդ բանը
Գրքեր՝ ամազոնից
Գրքեր՝ ամազոնից
9. Ինչի՞ մասին ես մտածում քնելուց առաջ:
«Վե՛րջ, վաղվանից սկսելու եմ վազել կամ քայլել treadmill-ի վրա», բայց երբ գալիս է վաղը, treadmillն էլի իրեն անպետք իր է զգում։

10. Ի՞նչ ես կարդում հիմա:
Վերջերս գիրք չեմ վերցրել ձեռքս համարյա։ Շուտով կսկսեմ կարդալ. Կաֆկայի «Կերպարափոխությունը» պիտի շարունակեմ։

11. Եթե կարողանայիր որևէ երաժշտական գործիք նվագել, ո՞րը կընտրեիր:
Հույսս վերջնականորեն կտրել եմ նվագելուց։
Կիթառ էի ընտրել, մի քանի դասի գնացի ու կիսատ թողեցի։ Ժամանակ տրամադրել էր հարկավոր կարգին նվագել սովորելու համար, իսկ ես առանց էդ անելու էի ուզում սովորել։ Չստացվեց։ Երևի որ շատ ուզենայի, կշարունակեի, բայց մի բան հիասթափեցրեց, ինքս էլ լավ չհասկացա, թե ինչ…

12. Ընդհանուր առմամբ քեզ ո՞նց ես զգում:
Անհանգիստ։ Ինչ անում եմ, ինչքան էլ որ լավ բան եմ անում, փոխանակ ուրախանամ, ավելի եմ տխրում, դժգոհում, ներսից ինձ կրծում ու վատանում։ Էսօր Վալին էի ասում. «Անցյալ տարի էս օրն ինչքան ուրախ էի։ Էսօր պիտի որ ավելի ուրախ լինեմ, բայց չեմ կարողանում. ինչ-որ անհասկանալի անհանգստություն չի թողնում»։

No comments:
Post a Comment