Friday, March 8, 2013

Էսօր էս տարի առաջին անգամ ձանձրացա։ Առաջին անգամ մենակությունից հոգնեցի։ Ո՛չ գիրք կարդալ էի ուզում, ո՛չ ֆիլմ նայել, ո՛չ դաս անել, ո՛չ նկարել, ո՛չ ինչ-որ մեկին զանգել-խոսել, ո՛չ հանգիստ նստել ու սուրճ խմել։ Ու երբ ձանձրույթս գագաթնակետին էր հասել, ասի՝ պատուհանից դուրս նայեմ։ Նայեցի տեսնեմ՝ Վալը մտավ փարքինգ։ Նենց ուրախացա։ Վազելով գնացի դուռը բացելու։ Միշտ ջղայնանում եմ, որ բանալի չի վերցնում իր հետ, ու ես պիտի ստիպված վեր կենամ դուռը բացեմ։ Էսօր էդ դեպքը չէր։ Եկավ, հաց կերանք, մի կուշտ զավզակեցինք, հետո closet-ը տակնուվրա արեցինք, հետո սրճեցինք, հետո մամայենք եկան, էլի սրճեցինք, ու օրն անցավ։
Հիմա քունս տանում ա, իսկ ես չեմ ուզում քնել։ Մի անգամ մեկն ասեց՝ բնությանը դեմ ես գնում, չի կարելի։ Չեմ հիշում՝ ով էր։ Հետաքրքիր ա՝ ո՞վ էր։

No comments: