Էսօր քոլեջում դասախոսներից մեկը սարսափահար ներս մտավ ու հայտարարեց, թե՝
there is a bomb threat… Բոլորը մի մարդու պես վեր կացան ու ուղիղ դուրս
փախան։ Էն ինչ խառնվել խառնվեցին իրար, նկարագրելու չի. ոմանց աչքերը
լցվեցին, ոմանք սկսեցին դողալ, համարյա լացել։ Մի քսան րոպե շենքից հեռու
կանգնեցինք, տեսա շուտ լուծվող խնդիր չէր դա, թողեցի գնացի տուն։ Առանց էդ
էլ հա մոտենում հարցեր էին տալիս ուսանողները, թե՝ բայց ո՞նց գիտեն, որ
բոմբ կա, ո՞վ ա ասել, կամ եթե բոմբը դրել են, որ տրաքի, էլ ինչի՞ են զանգել
ասել դա մասին, կթողնեին, որ տրաքեր… Այ մարդ, ես ի՞նչ իմանամ…
Հետո
իմացա ամբողջ քոլեջն էվակուացրել էին, դասերը չեղյալ համարել։ Ինչ որ
կասկածելի կապոցներ էին տեսել երկու տարբեր տեղում ու կարծել, թե էդ ա…
Պիտի
խոստովանեմ, որ մի պահ ես էլ վախեցա, երբ բոլորի մոտ խուճապ սկսվեց։ Ճիշտ
ա, ոմանց նման չէի վազում, փախչում, բայց նայում էի կողքս ու մտածում՝ բա
որ հիմա տրաքի էս շենքը ու չհասցնենք դուրս գալ… վերջ... էստեղ ամեն ինչ
կվերջանա։
Լավ ա, ոչինչ էլ չեղավ։
No comments:
Post a Comment