Tuesday, May 14, 2013

Լին Ֆոլկս

Մոտ մի ամիս առաջ գնացել էի Համմեր թանգարան։  Թեև էդ թանգարանը մեր համալսարանին շատ մոտ էր, երբեք էնտեղ չէի եղել։ Դասախոսս էր խորհուրդ տվել, մի խոսքով՝ թանգարան գնալու լավ առիթ էր, ուստի վեր կացա ու գնացի։
Ուրեմն Լին Ֆոլկսի ցուցահանդեսն էր։ Հենց մտա ներս, դիմացս պատով մեկ նրա Իգլ Ռոքի տան սենյակներից մեկի նկարը հայտնվեց։ Առջևում մի խումբ մարդիկ էին հավաքված. թանգարանի գիդը Ֆոլկսի մասին էր պատմում, ես էլ միացա նրանց ու սկսեցի լսել։
Էդ սենյակում ինչ ասես-չասես կար, մենակ ես չկայի։ Գիդը պատմեց, որ էդ մարդն ինչ տեսնում է, հավաքում է, հետո օգտագործում իր գործերում։ Օրինակ՝ նրա գործերից մեկը կազմված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ստացած իր բոլոր նամակներից։  Մի այլ գործում տեղադրել էր իր իսկ ձեռքերով մշակած սատկած կատու։ Ահա այն.

Foulkes-The-Lost-Frontier_8BIT_RGB-prntsm

Մյուսում իր շան տակի կտորն օգտագործել էր որպես ծածկոց.
foulkestheawakening
Մի խոսքով…
Ֆոլկսը տաղանդավոր ու ինչ-որ տեղ ճանաչված լինելով հանդերձ երբեք հայտնի չէր դարձել։ Համմեր թանգարանի նպատակն էլ նրան մարդկանց համար ինչ-որ չափով հայտնի դարձնելն էր։

***
60-ականների գործերն ինձ էնքան էլ դուր չեկան, որովհետև հիմնականում պատերազմի վերաբերյալ էին, ըստ երևույթին պատերազմը խորն էր ազդել էդ մարդու վրա։ Օրինակ՝ էդ թվերին արված գործերից մեկը սա էր ու սրա նման մութ ու գորշ մի շարք գործեր.
StVincent
Հետո պարզվեց, որ էդ ժամանակ Լոս Անջելեսում հիմնականում վառ ու փայլփլուն գործեր են ստեղծել արվեստագետները, դրա համար էս մարդը դուրս ա մնացել նրանց շրջապատից։ Ինքն էլ համառորեն չի ուզեցել նրանց նմանվել ու ինքն իր համար շարունակել ա  իրեն հատուկ գորշ ոճով ստեղծագործել։
Դրանից հետո լրիվ ուրիշ ուղղվածությամբ է սկսել նկարել։ Սկսել է լուսանկարներից նայելով քարեր արտանկարել։ Պիտի խոստովանեմ, որ հիացած էի։ Ճիշտ է՝ միագույն, մոնոքրոմատիկ նկարներ էին, բայց ոնց որ իսկական լուսանկարներ լինեին։ Ժամանակին մարդիկ շատ են հավանում ու ցանկանում գնել էդ կտավները, բայց դա Ֆոլկսին բոլորովին դուր չի գալիս։ Նա պնդում է, որ դրանք ձանձրալի ու ոչինչ չասող գործեր են, ու մարդիկ չարաչար սխալվում են, որ հավանում են։ Վերցնում ոչնչացնում է մի քանի կտավներ։
foulkeshappyrock

70-ականներին սկսում է նախորդի հետ կապ չունեցող թեմայով նկարել։ Մի անգամ ընկերոջ հրավերով գնում է դիահերձարան, ինչ որ բացված գանգ է տեսնում, որն իրեն շատ է դուր գալիս ու սկսում է տարբեր մարդկանց արյունոտ գլուխներ նկարել։

Whoson3rd
Զզվելի են էդ նկարները մի տեսակ։
WithLove
 Հետաքրքիրն էն ա, որ ինքը բոլորովին ցանկություն չի ունեցել դրանցով ագրեսիա արտահայտել. իր համար գլխատված, ջախջախված կամ հերձված մարդն ուղղակի ծիծաղելու թեմա է։ Մի երկու տասնամյակ համարյա միայն էդպիսի գլուխներ/ դիմանկարներ է նկարում, հետո էլ կպչում է Միքի Մաուսից։ 90-ականներից սկսած՝ գործերի մեծամասնությունը քննադատում է Միքիին։ Ըսֆ Ֆոլկսի, Դիսնին էրեխեքի ուղեղները լվանում ա, մարդկանց աչքերը փակում։
ButIThought
UncleWalt

Վերջին գործում վերջապես Միքիին սպանում ա։
Deliverance-Ali-retouched

Ընդհանուր առմամբ շատ հավես ու հետաքրքիր էր տեսնել էդ կտրուկ փոփոխությունները։ Ընդամենը ժամուկես մնացի էնտեղ, չնայած ավելի շատ կուզեի, որովհետև որոշ նկարների կողքով ուղղակի անցա, քանի որ գիդին էի ուզում լսել, իսկ որ կանգնեի մի ժամ ուսումնասիրեի, էդ ինֆոյից հետ կմնայի։) Մնալու ու նորից նայելու ժամանակ էլ չկար։ Իրոք տաղանդավոր մարդ ա Ֆոլկսը, չնայած էնքան էլ հաճելի չէին գործերի մեծ մասը։  Ու իմ կարծիքով էս մարդն իրեն արժանի ուշադրության չի արժանացել հենց իր բնավորության պատճառով, որի վրա երևի ազդեցություն էին թողել հոր հեռանալն ու իրենց լքելը, ինչպես նաև պատերազմն ու դրա թողած հետքերը։ Ինքը միշտ աշխատել ա մարդկանցից հեռու մնալ, մեկուսանալ…
 Մի բան հաստատ գիտեմ. եթե ուզում ես ճանաչված արվեստագետ լինել, պիտի անպայման շփվելու, մարդկանց հետ հաղորդակցվելու տաղանդ ունենաս, իմանաս՝ ոնց ներկայացնել գործերդ, ինչպես նաև կարգին կապեր ունենաս։ Թե չէ ինչքան էլ լավ նկարես, ստեղծագործես, բանի տեղ դնող չի լինի։ Էս Ֆոլկսը լրիվ հակառակն է արել։ Մարդիկ սկսել են հազիվ նկատել նրան իր քարերի նկարների համար, ինքն էլ վերցրել ու դադարեցրել է տենց բաներ նկարել՝ զբաղվելով էն թեմաների շուրջ, որոնք մարդկանց վանում են։
Էս վերջին տարիներին հիմնականում pop art-ով ա զբաղվել։ Ինչ որ տեղ հետաքրքիր ա, բայց իմը չի արվեստի էդ ճյուղը։ Չգիտեմ ինչի՝ մի տեսակ չեմ գնահատում։

Նկարները վերցրել եմ իր կայքից։

No comments: