Sunday, May 26, 2013

...

Ամեն անգամ Դի Կապրիոյին տեսնելիս մեր դասատուներից մեկին եմ հիշում, որին բախտ էր վիճակվել մի քանի ամիս Լեոյին դասավանդել։ Աչքի լույսի պես պահում էր նրա գրավորներն ու ամեն կիսամյակի սկզբում հայտարարում իր նոր աշակերտներին, որ ինքը Լեոյի ուսուցիչն է եղել։
Մեկ էլ հիշում եմ, որ առաջին անգամ լսեցի, որ Լեոն իմ հաճախած դպրոցն ա ավարտել, էնքան էի զարմացել, էլ ասելու չի։ Մի տեսակ հավատս չէր գալիս, թե ինչի՞, չգիտեմ։ ։DD
Ասում-ասում ու չեմ անում. մի օր գնամ դպրոց, տեսնեմ՝ ինչ կա-չկա։ Ինչ ավարտել եմ, ոտք չեմ դրել։ Շուտով 6 տարի կլինի, բայց ոնց որ երեկ լիներ…

No comments: